Թուրքիայի սպառազինության արտահանումն ու ներմուծումը (Export and Import of Turkish Weapons)
Armenian Abstract:t:Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունն ունի բավականաչափ զարգացած ռազմական արդյունաբերություն, որն ի վիճակի է սպառազինության և զինտեխնիկայի հիմնական տեսակներով բավարարել երկրի զինված ուժերի կարիքները: Զուգահեռաբար, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում ռազմական նշանակության արտադրանք թողարկող ձեռնարկությունները վերջին տասնամյակում ավելացրել են սեփական արտադրության արտահանման ծավալները: Այդուհանդերձ, Թուրքիան դեռևս կախվածություն ունի ինչպես արտասահմանյան տեխնոլոգիաններից և հումքի որոշ տեսակներից, այնպես էլ զենքի արտաքին շուկաններից: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նշանակալի արդյունքների է հասել 2000-ական թթ., իսկ վերջին տասնամյակում սեփական ռազմական կարողությունները զարգացնելու նպատակով ձգտում է հասնել ինքնաբավության և առավելագույնս օգտագործել արտահանման հնարավորությունները: «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր, համաձայն պաշտոնական տվյալների, Թուրքիան ռազմարդյունաբերության ոլորտում ներդրել է ավելի քան 35մլրդ. (2003−2018թթ.):Ավելացելեն նաև ռազմական և ավիացիոն արտադրության զարգացման ծախսերը՝գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով 58մլն.−ից (2003թ.) հասնելով 1.672 մլրդ. (2019թ.) : Ծախսերի ավելացումը վկայում է, որ Թուրքիան հետևողականորեն զարգացնում է պաշտպանական արդյունաբերությունը՝ շեշտը դնելով նաև բարձր տեխնոլոգիաների վրա: Ամփոփելով հարկ ենք համարում նշել, որ զենքի արտաքին նոր շուկաներ նվաճելու նպատակով Թուրքիան նպատակադրվել է միջազգային մակարդակով զարգացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում: Ըստ էության, երկկողմ և բազմակողմ համագործակցությունից բխող քայլերը չեն սահմանափակվի միայն սպառազինության վաճառքով: Վերջին տարիներին արձանագրված միտումները ցույց են տալիս, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրը փնտրում է նոր գործընկերներ՝ համատեղ ընկերություններ և արտադրություն հիմնելու համար, ինչպես նաև ձգտում է ստանալ նոր տեխնոլոգիաներ: Բնական է, ոլորտն այնպիսին է, որ յուրաքանչյուր փոփոխություն որոշիչ կարող է լինել՝ սկսած ընկերությունների կարողություններից մինչև արտահանման սահմանափակումներ