ՄԱՔՈԼԻԻ ԴՅՈՒՐԱՑԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՏԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (On Some Properties of Macaulay’s Duration)
Armenian Abstarct: Դյուրացիան առավել հաճախ կիրառվող մեծություններից է հաստատուն եկամուտով գործիքների վերլուծություններում: Հայտնի են Մաքոլիի, ձևափոխված, արդյունավետ, սփրեդ և այլ դյուրացիաներ, որոնք լայն կիրառություն ունեն պայուսակի և ռիսկերի կառավարման գործառնություններում: Սույն աշխատանքում ուսումնասիրվում է Մաքոլիի դյուրացիան, դրա հատկությունները և կիրառությունները հաստատուն եկամուտով ներդրումային նախագծերում: Մասնավորապես ապացուցվում են տարբեր պարտատոմսերի համար Մաքոլիի դյուրացիայի` մինչև մարում ժամկետից կախված որոշ հատկություններ, ինչպես նաև ներդրումային հորիզոնի եկամտաբերության միտումների տեսանկյունից դիտարկվում է որպես ներդրումային հորիզոն Մաքոլիի դյուրացիայի նշանակությունը