Ուղեղային կենտրոններ. ռազմավարական գաղափարների դարբնոցները (Think Tanks : The Smithies of Strategic Ideas)
English Abstract: The book discusses the definition of the concept, typology, functions, as well as the role of think tanks in public policy. The genesis of think tanks and the evolution of the industry are presented. The peculiarities of the industry of think tanks in different countries and the current development trends are analyzed. Based on the study of international best practices, the mechanisms of influence of experts on decision-makers', formation of public opinion, mechanisms of gvernment-think tanks cooperation, as weel as the possibilities of using the resources and potential of these institutions in policy-making and policy implementation process were considered. The challenges and development opportunities facing think tank industry in Armenia were analyzed. The book is intended for political scientists, decision-makers, civil servants, policy-makers and general reader.Armenian Abstract: Աշխատությունում քննարկվում են «ուղեղային կենտրոն» հասկացության սահմանման, տիպաբանության, գործառույթների և քաղաքական գործընթացներում դերակատարության հետ կապված հիմնահարցերը: Ներկայացվում է ուղեղային կենտրոնների գենեզիսն ու ոլորտի էվոլյուցիան: Վերլուծվում են տարբեր երկրներում ուղեղային կենտրոնների ոլորտի առանձնահատկություններն ու զարգացման արդի միտումները: Միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրության հիման վրա դիտարկվել են փորձագիտական–վերլուծական կառույցների ազդեցության մեխանիզմները որոշում կայացնողների և հասարակական կարծիքի ձևավորման վրա, պետություն–ուղեղային կենտրոններ փոխգործակցության մեխանիզմները, ինչպես նաև քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում այդ հաստատությունների ներուժի օգտագործման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվում նաև Հայաստանի ուղեղային կենտրոնների ոլորտի առջև ծառացած մարտահրավերներին և զարգացման հնարավորություններին: Աշխատությունը նախատեսված է քաղաքագետների, միջազգայնագետների, պետական ծառայողների, քաղաքականության ոլորտում որոշում կայացնողների և ընթերցող լայն շրջանակների համար